Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 589-ի

Բաժանորդագրվել

Երեկ Վենեսուելայում երկու հզոր ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել, որոնք լայնածավալ ավերածությունների են հանգեցրել։

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Վենեսուելայում գրանցված երկրաշարժի զոհերի թիվը հասել է 589-ի։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է Վենեսուելայի նախագահի լիազորությունները կատարող Դելսի Ռոդրիգեսը։

«Ցավոք, 589 մարդ զոհվել է, 2980-ը՝ վիրավորվել», – ասել է Ռոդրիգեսը խորհրդակցության ժամանակ։

Հիշեցնենք` հունիսի 25-ին Վենեսուելայում երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ առաջինը` 7.2 մագնիտուդով, երկրորդ՝ 7.5։ Դրանից հետ գրանցվել է շուրջ 30 հետցնցում։

Աղետի հետևանքով բնակելի շենքեր և ենթակառուցվածքներ են փլուզվել, ավերվել են բուժհաստատություններ, փակվել է երկրի գլխավոր օդանավակայանը։

Leave a comment