Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե

Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։ Այստեղ կարմիր գիծը, իհարկե, տարածքային ամբողջականության վերականգնումն է։ Վրաստանը կշարունակի պրագմատիկ քաղաքականություն վարել այս ուղղությամբ»,- նշել է նա։

Leave a comment