«Թրամփը պետք է մնա «կրուտոյ» իր կերպարի մեջ՝ ցույց տալու, որ հենց ինքն է թելադրում խաղաղություն Իրանին». Հակոբ Բադալյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Թրամպը հայտարարել է, որ Օմանում Արաղչի-Ուիտկոֆֆ բանակցությունը լավ է անցել: Իրանն ուզում է գործարք, պետք է ուզի, ասել է Թրամպը, դարձյալ սպառնալով ուժով եւ ասելով, որ խոշոր նավատորմ է շավում դեպի Ծոց: Այս անգամ ամեն ինչ այլ կլինի, ասել է Թրամպը, սպառնալով Իրանին:

Նա ասել է, որ պայմանավորվել են հաջորդ շաբաթ շարունակել բանակցությունը:

Հիշեցնեմ, Իրանի ԱԳ նախարար Արաղչին բանակցությունից հետո ասել էր, որ պետք է բանակցել հանգիստ մթնոլորտում, առանց սպառնալիքների:

Իհարկե Թրամպը դա իրեն թույլ տալ չի կարող, որովհետև դա «կքանդի» այն այսպես ասած «կրուտոյ» իմիջը, որ նա ձեւավորում է իր համար ամերիկացի ընտրողների մոտ: Հետևաբար, Թրամպը առնվազն պետք է մնա իր այդ կերպարի մեջ, անգամ խաղաղ գործընթացի դեպքում ցույց տալու համար, որ հենց ինքն է թելադրում կամ նույնիսկ պարտադրում այդ խաղաղությունը Իրանին»:

Leave a comment