https://arm.sputniknews.ru/20260626/hajtni-e-evrahandznazhvoghvovi-ghekavari-hajastanjan-ajci-ory-103884016.html
Հայտնի է Եվրահանձնաժողովի ղեկավարի հայաստանյան այցի օրը
Հայտնի է Եվրահանձնաժողովի ղեկավարի հայաստանյան այցի օրը
Sputnik Արմենիա
Եվրահանձնաժողովի ղեկավարը Հայաստան կգա Ադրբեջանից։ 26.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-26T15:22+0400
2026-06-26T15:22+0400
2026-06-26T15:27+0400
հայաստան
ուրսուլա ֆոն դեր լյայեն
ադրբեջան
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/05/101775814_0:0:1600:900_1920x0_80_0_0_6f6c11daecce7d71a9b26ec578938c2b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հուլիսի 1-2-ը կայցելի Ադրբեջան և Հայաստան: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Պաուլա Պինոն։«Politico»-ն հունիսի 23-ին հայտնել էր, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան։ Պարբերականի տեղեկություններով՝ պատվիրակության կազմում կլինի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։Նա նշել է, որ Եվրահանձնաժողովի ղեկավարը կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և այդ երկրների տրանսպորտային ենթակառուցվածքներում ԵՄ ներդրումները, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը վերածեն «Կենտրոնական Ասիայից Եվրոպա տանող միջանցքի»:Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին:Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/05/101775814_221:0:1421:900_1920x0_80_0_0_420161e221bc9b65d19263c1d19c5451.jpg.webp
հայաստան, ուրսուլա ֆոն դեր լյայեն, ադրբեջան, եվրամիություն
հայաստան, ուրսուլա ֆոն դեր լյայեն, ադրբեջան, եվրամիություն
Եվրահանձնաժողովի ղեկավարը Հայաստան կգա Ադրբեջանից։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հուլիսի 1-2-ը կայցելի Ադրբեջան և Հայաստան: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Պաուլա Պինոն։
«Politico»-ն հունիսի 23-ին հայտնել էր, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան։ Պարբերականի տեղեկություններով՝ պատվիրակության կազմում կլինի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։
«Հաջորդ չորեքշաբթի Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կմեկնի Հարավային Կովկաս՝ եվրոպական աջակցությունը հայտնելու համար։ Չորեքշաբթի նա կմեկնի Ադրբեջան, որտեղ կհանդիպի երկրի նախագահի հետ, իսկ հինգշաբթի՝ Հայաստան, որտեղ կհանդիպի վարչապետի հետ», – ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը։
Նա նշել է, որ Եվրահանձնաժողովի ղեկավարը կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և այդ երկրների տրանսպորտային ենթակառուցվածքներում ԵՄ ներդրումները, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը վերածեն «Կենտրոնական Ասիայից Եվրոպա տանող միջանցքի»:
Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին: