Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Հայաստանից հետո Ադրբեջան կայցելի

Քաղաքականություն

26.06.2026 | 13:38

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հուլիսի 1-ին Ադրբեջան կժամանի։ Այս մասին հայտնել է ադրբեջանական AnewZ հեռուստաալիքը։ Նշվում է, որ այցը կկայանա Եվրահանձնաժողովի ղեկավարի Հայաստան ուղևորությունից հետո և կլինի նրա առաջին այցը Ադրբեջան 2022 թվականի հուլիսից ի վեր։

Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել Եվրամիության և Ադրբեջանի միջև հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, էներգետիկ համագործակցությունը և տարածաշրջանային զարգացումները։

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը կուղեկցի Ուրսուլա ֆոն դեր Լեյենին տարածաշրջանային այցի ընթացքում, որը տեղի է ունենում Բրյուսելի կողմից Հարավային Կովկասում տրանսպորտի, էներգետիկայի և թվային կապերի ամրապնդման ջանքերի ֆոնին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment