https://arm.sputniknews.ru/20260626/orbeljany-dem-e-sd-krtshatvats-vardevanjany-ambvoghjakan-kazmvov-vorvoshum-kajacnelun-103876470.html
Օրբելյանը դեմ է ՍԴ կրճատված, Վարդևանյանը` ամբողջական կազմով որոշում կայացնելուն
Օրբելյանը դեմ է ՍԴ կրճատված, Վարդևանյանը` ամբողջական կազմով որոշում կայացնելուն
Sputnik Արմենիա
Արամ Վարդևանյանը կրկին բարձրաձայնեց ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի գործի քննության մասնակցության անհնարինության հարցը։ 26.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-26T13:09+0400
2026-06-26T13:09+0400
2026-06-26T13:09+0400
սահմանադրական դատարան
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
բողոք
քվեարկություն
արամ վարդևանյան
արամ օրբելյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1a/103873766_0:78:1500:922_1920x0_80_0_0_f8de72e556c5a8d7cfeff258971dba22.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննության առաջին նիստի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Օրբելյանը միջնորդություն ներկայացրեց` նշելով, թե հակասահմանադրական է ՍԴ–ի կրճատված կազմով որոշում կայացնելը։Նշենք, որ ՍԴ դատավորներ՝ արդարադատության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանն ու Վլադիմիր Վարդանյանը, որը մինչև վերջերս ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր էր, չեն մասնակցում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը։ ՍԴ–ն բավարարել էր բողոքարկողների պահանջը` հավաստելով, որ ՍԴ այս անդամները կարող են կանխակալ վերաբերմունք ունենալ որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի կամ դատավարության այլ մասնակիցների նկատմամբ:«ՍԴ դատավորների՝ գործի քննությանը չմասնակցելու հնարավորության ինստիտուտը հակասահմանադրական պետք է ճանաչել, քանի որ Սահմանադրության համաձայն՝ ՍԴ-ն ունի 9 դատավոր և պետք է 9 դատավորի կազմով որոշում կայացնի։ Մինչդեռ ՍԴ-ն դիմումները քննում է 7 դատավորի կազմով, այսինքն` կրճատված կազմով»,– ասաց Օրբելյանը։Միջնորդությանը դեմ էր ընտրության արդյունքները վիճարկող մեկ այլ ուժի՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։«Ինձ համար ընդունելի չէ, քանի որ, օրինակ, Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը, որոնց նկատմամբ գործի քննությանը չմասնակցելու որոշում է կայացվել, առնվազն հանրային ընկալման տեսանկյունից քաղաքական կաշկանդվածություն չէին կարող չունենալ»,– ասաց Վարդևանյանը։Նա հիշեցրեց, որ գործի քննությանը մասնակցության անհնարինության հետ կապված դիմում է եղել նաև ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի մասով, քանի որ նա 2021թ․ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Բաբաջանյան-Շիրինյան» դաշինքի ցուցակով եղել է պատգամավորի թեկնածու։«Մի կարևոր հանգամանք կա. ՍԴ աշխատակարգային նիստում, կարելի է ասել, քննարկման առարկա չի դարձել, որ, օրինակ, այդ քաղաքական ուժն այսօր էլ ՍԴ–ում դիմում ներկայացնող սուբյեկտներից է, իսկ ներկայացուցիչն էլ տիկին Սաֆարյանի հետ նույն ցուցակով պատգամավորի թեկնածուի կարգավիճակ ունեցած անձանցից մեկն է , պարզապես տիկին Սաֆարյանը ուժի 3–րդ համարն է եղել, իսկ նա՝ Մեհրաբյանը (որն այժմ ներկայացնում է «Հանուն հանրապետության» կուսակցության շահերը–խմբ.), այլ։ Նույն հիմքով Վարդանյանն ու Զեյնալյանը չեն մասնակցում, սակայն Սեդա Սաֆարյանի՝ գործին չմասնակցելու հետ կապված մեկ կողմ ձայն անգամ չի լինում։ Ներողություն, բայց առնվազն մտահոգություն է առաջանում, թե ինչպիսի քվեարկություն է տեղի ունենում, քանի որ ստացվում է՝ նույնիսկ մտահոգություն բարձրաձայնած դատավորը կողմ չէ ինքն իր դիրքորոշմանը»,– շեշտեց Վարդևանյանը։Նշենք, որ քննարկվող հարցին 3 դատավորի մասնակցության անհնարինության հարցը ներկայացրել է դատավորներից Դավիթ Խաչատուրյանը, որը հայտարարեց, որ 3 դատավորի՝ գործի քննությանը չմասնակցելու հետ կապված հիմքերը տարբեր են եղել։«Ես հարցրել եմ տիկին Սաֆարյանին` արդյոք իրականացրել է կուսակցական գործունեություն, և պատասխանը եղել է ոչ, ի տարբերություն մյուս երկու դատավորների»,– նշեց Խաչատրյանը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1a/103873766_84:0:1417:1000_1920x0_80_0_0_85a5a97cfbc9f99f7a0ae889ba8fa1fa.jpg.webp
սահմանադրական դատարան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, բողոք, քվեարկություն, արամ վարդևանյան, արամ օրբելյան
սահմանադրական դատարան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, բողոք, քվեարկություն, արամ վարդևանյան, արամ օրբելյան
Արամ Վարդևանյանը կրկին բարձրաձայնեց ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի գործի քննության մասնակցության անհնարինության հարցը։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննության առաջին նիստի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Օրբելյանը միջնորդություն ներկայացրեց` նշելով, թե հակասահմանադրական է ՍԴ–ի կրճատված կազմով որոշում կայացնելը։
Նշենք, որ ՍԴ դատավորներ՝ արդարադատության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանն ու Վլադիմիր Վարդանյանը, որը մինչև վերջերս ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր էր, չեն մասնակցում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը։ ՍԴ–ն բավարարել էր բողոքարկողների պահանջը` հավաստելով, որ ՍԴ այս անդամները կարող են կանխակալ վերաբերմունք ունենալ որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի կամ դատավարության այլ մասնակիցների նկատմամբ:
«ՍԴ դատավորների՝ գործի քննությանը չմասնակցելու հնարավորության ինստիտուտը հակասահմանադրական պետք է ճանաչել, քանի որ Սահմանադրության համաձայն՝ ՍԴ-ն ունի 9 դատավոր և պետք է 9 դատավորի կազմով որոշում կայացնի։ Մինչդեռ ՍԴ-ն դիմումները քննում է 7 դատավորի կազմով, այսինքն` կրճատված կազմով»,– ասաց Օրբելյանը։
Միջնորդությանը դեմ էր ընտրության արդյունքները վիճարկող մեկ այլ ուժի՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։
«Ինձ համար ընդունելի չէ, քանի որ, օրինակ, Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը, որոնց նկատմամբ գործի քննությանը չմասնակցելու որոշում է կայացվել, առնվազն հանրային ընկալման տեսանկյունից քաղաքական կաշկանդվածություն չէին կարող չունենալ»,– ասաց Վարդևանյանը։
Նա հիշեցրեց, որ գործի քննությանը մասնակցության անհնարինության հետ կապված դիմում է եղել նաև ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի մասով, քանի որ նա 2021թ․ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Բաբաջանյան-Շիրինյան» դաշինքի ցուցակով եղել է պատգամավորի թեկնածու։
«Մի կարևոր հանգամանք կա. ՍԴ աշխատակարգային նիստում, կարելի է ասել, քննարկման առարկա չի դարձել, որ, օրինակ, այդ քաղաքական ուժն այսօր էլ ՍԴ–ում դիմում ներկայացնող սուբյեկտներից է, իսկ ներկայացուցիչն էլ տիկին Սաֆարյանի հետ նույն ցուցակով պատգամավորի թեկնածուի կարգավիճակ ունեցած անձանցից մեկն է , պարզապես տիկին Սաֆարյանը ուժի 3–րդ համարն է եղել, իսկ նա՝ Մեհրաբյանը (որն այժմ ներկայացնում է «Հանուն հանրապետության» կուսակցության շահերը–խմբ.), այլ։ Նույն հիմքով Վարդանյանն ու Զեյնալյանը չեն մասնակցում, սակայն Սեդա Սաֆարյանի՝ գործին չմասնակցելու հետ կապված մեկ կողմ ձայն անգամ չի լինում։ Ներողություն, բայց առնվազն մտահոգություն է առաջանում, թե ինչպիսի քվեարկություն է տեղի ունենում, քանի որ ստացվում է՝ նույնիսկ մտահոգություն բարձրաձայնած դատավորը կողմ չէ ինքն իր դիրքորոշմանը»,– շեշտեց Վարդևանյանը։
Նշենք, որ քննարկվող հարցին 3 դատավորի մասնակցության անհնարինության հարցը ներկայացրել է դատավորներից Դավիթ Խաչատուրյանը, որը հայտարարեց, որ 3 դատավորի՝ գործի քննությանը չմասնակցելու հետ կապված հիմքերը տարբեր են եղել։
«Ես հարցրել եմ տիկին Սաֆարյանին` արդյոք իրականացրել է կուսակցական գործունեություն, և պատասխանը եղել է ոչ, ի տարբերություն մյուս երկու դատավորների»,– նշեց Խաչատրյանը։