ԱՄՆ-ն Իրանից հետո կարող է ավելի ակտիվորեն զբաղվել Ուկրաինայով

Իրանի հետ զինադադարի հասնելուց հետո Միացյալ Նահանգները կարող է ավելի ակտիվորեն զբաղվել Ուկրաինայի հակամարտության կարգավորմամբ։ Այս մասին «РИА Новости»-ին հայտնել է Նյու Յորք նահանգի Նազարեթ համալսարանի պատմության, քաղաքագիտության և իրավունքի պրոֆեսոր Թիմոթի Նիլանդը։

«Անշուշտ, ԱՄՆ-ի և Իրանի միջև զինադադարը Միացյալ Նահանգներին ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում զբաղվելու ուկրաինական հակամարտությամբ»,- ասել է Նիլանդը։

Փորձագետը նշել է, որ Թրամփը նախկինում բազմիցս ազդակներ է տվել հակամարտությունն ավարտելու իր ցանկության մասին և հունիսի 14-ին իր «Truth Social» սոցիալական ցանցում գրել էր, որ պատրաստ է աշխատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ այդ նպատակին հասնելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment