https://arm.sputniknews.ru/20260626/tmramijvocneri-shrjanarutjan-qani-depq-e-bacahajtvel-ajs-tari-nerkajacnum-e-ngn-pashtvonjan-103871319.html
Թմրամիջոցների շրջանառության քանի դեպք է բացահայտվել այս տարի. ներկայացնում է ՆԳՆ պաշտոնյան
Թմրամիջոցների շրջանառության քանի դեպք է բացահայտվել այս տարի. ներկայացնում է ՆԳՆ պաշտոնյան
Sputnik Արմենիա
Ոստիկանության ՔՈԳՎ պաշտոնյան նշում է, որ մաքսանենգության բացահայտումների համար արդեն ապացուցողական բավարար բազա ունեն։ 26.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-26T11:57+0400
2026-06-26T11:57+0400
2026-06-26T11:59+0400
թմրանյութ
թմրամիջոցներ
հայաստան
անչափահաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/06/80350075_0:0:1600:901_1920x0_80_0_0_20f57ba7ead82476c37e385216b13bdf.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպք է արձանագրվել ՀՀ–ում ընթացիկ տարվա 5 ամսում, որոնցից 1269–ը վերաբերում է ապօրինի շրջանառության դեպքերին։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության քրեաբանական վերլուծության և իրավապահ համագործակցության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաչե Հովսեփյանը։Նրա խոսքով` ընդհանուր առմամբ 5 ամսում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված քրեական հետապնդում է հարուցվել 518 անձի նկատմամբ։ Պաշտոնյայի խոսքով` վերջին տարիներին ապօրինի շրջանառությունից դուրս բերված թմրամիջոցների ծավալների առումով աճ է գրանցվում։ Այս տարի ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 243 կգ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը գրեթե կրկնակի ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (132 կգ)։Ըստ Հովսեփյանի` սինթետիկ թմրամիջոցների հայտնաբերման ծավալն էլ է աճել, մասնավորապես մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի (18 կգ), որը ՀՀ–ում ամենատարածվածն է։Փորձել են 10 կիլոգրամ մարիխուանա իրացնել Հայաստանում. ձերբակալվածներ և կալանավորվածներ կանՆշենք, որ հունիսի 26-ը Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է։ Այն հաստատվել է ՄԱԿ–ի գլխավոր համաժողովի կողմից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/06/80350075_150:0:1570:1065_1920x0_80_0_0_0f81d97123ad5c3c6c40cd01e22341eb.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թմրանյութ, թմրամիջոցներ, հայաստան, անչափահաս
թմրանյութ, թմրամիջոցներ, հայաստան, անչափահաս
11:57 26.06.2026 (Թարմացված է: 11:59 26.06.2026)
Բաժանորդագրվել
Ոստիկանության ՔՈԳՎ պաշտոնյան նշում է, որ մաքսանենգության բացահայտումների համար արդեն ապացուցողական բավարար բազա ունեն։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպք է արձանագրվել ՀՀ–ում ընթացիկ տարվա 5 ամսում, որոնցից 1269–ը վերաբերում է ապօրինի շրջանառության դեպքերին։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության քրեաբանական վերլուծության և իրավապահ համագործակցության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաչե Հովսեփյանը։
«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նմանատիպ 1325 դեպք է գրանցվել։ Այս հանցագործությունների բացահայտման ցուցանիշն աճել է` կազմելով 52.7%, իսկ նախորդ տարի եղել է 50.9%։ Ընթացիկ տարվա 5 ամսում թմրամիջոցների իրացման 757 դեպք է արձանագրվել, իսկ նախորդ տարի եղել է 802 դեպք։ Թմրամիջոցների մաքսանենգության 38 դեպք է բացահայտվել։ Մաքսանենգության բացահայտումների որակը բարելավվել է, արդեն ապացուցողական բավարար բազա ունենք։ Բացահայտումների ցուցանիշն այս տարի կազմել է 36.8%, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում եղել է 8.3%»,– ասաց Հովսեփյանը։
Նրա խոսքով` ընդհանուր առմամբ 5 ամսում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված քրեական հետապնդում է հարուցվել 518 անձի նկատմամբ։
Պաշտոնյայի խոսքով` վերջին տարիներին ապօրինի շրջանառությունից դուրս բերված թմրամիջոցների ծավալների առումով աճ է գրանցվում։ Այս տարի ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 243 կգ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը գրեթե կրկնակի ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (132 կգ)։
Ըստ Հովսեփյանի` սինթետիկ թմրամիջոցների հայտնաբերման ծավալն էլ է աճել, մասնավորապես մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի (18 կգ), որը ՀՀ–ում ամենատարածվածն է։
Նշենք, որ հունիսի 26-ը Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է։ Այն հաստատվել է ՄԱԿ–ի գլխավոր համաժողովի կողմից։