Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

Հայաստանը երկու տարի է՝ չի կատարում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) իր ֆինանսական պարտավորությունները։ Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը, Երևանը դադարեցրել է կազմակերպության ընդհանուր բյուջեի իր մասնաբաժնի վճարումը։

«Հայկական կողմն արդեն երկու տարի է՝ չի վճարում իր 10 տոկոսը»,- ասել է նա։

Ըստ ռուս պաշտոնյայի՝ ՀԱՊԿ բյուջեի 50 տոկոսը ձևավորվում է Մոսկվայի վճարումների հաշվին, իսկ մյուս անդամներից յուրաքանչյուրը վճարում է 10-ական տոկոս։

Հիշեցնենք, որ Հայաստանը 2024 թվականին սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը։

Leave a comment