ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը Արդարադատության ակադեմիայում մասնակցել է արդարադատության ոլորտի ներկայացուցիչների համար մասնագիտական վերապատրաստման միջոցառմանը

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը Արդարադատության ակադեմիայում մասնակցել է արդարադատության ոլորտի ներկայացուցիչների համար մասնագիտական վերապատրաստման միջոցառմանը

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը Արդարադատության ակադեմիայում մասնակցել է արդարադատության ոլորտի ներկայացուցիչների համար ֆինանսական հաշվետվողականության և աուդիտի վերաբերյալ մասնագիտական վերապատրաստման միջոցառմանը, որը կազմակերպվել է ՀՀ ֆինանսների նախարարության և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ:

Արման Պողոսյանը կարևորել է իրավական ոլորտի ներկայացուցիչների համար նմանատիպ միջոցառումների կազմակերպումը, ինչը հնարավորություն է տալիս մասնակիցներին ֆինանսական հաշվետվողականության և աուդիտի վերաբերյալ ստանալու բազային գիտելիքներ՝ իրենց մասնագիտական գործունեության ընթացքում կիրառելու համար, ինչպես նաև առավել մանրամասնորեն տեղեկանալու ոլորտներում իրականացվող քաղաքականության ու բարեփոխումների մասին:

Միջոցառման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Տաթևիկ Սուջյանը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեն և Ավստրիական զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանը:

Leave a comment