ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Մարինե Մելիքյանը մասնակցել է Վարկառուների հարթակի անդամների միջև գիտելիքի փոխանակման աշխատաժողովին

ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Մարինե Մելիքյանը մասնակցել է Վարկառուների հարթակի անդամների միջև գիտելիքի փոխանակման աշխատաժողովին

ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Մարինե Մելիքյանը և նույն վարչության ռազմավարության և ռիսկերի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Անի Գևորգյանը մասնակցել են ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի կողմից կազմակերպված Վարկառուների հարթակի անդամների միջև գիտելիքի փոխանակման աշխատաժողովին:

Աշխատաժողովի ընթացքում Մարինե Մելիքյանը խոսել է Հայաստանում պետական պարտքի արդյունավետ կառավարման, Կառավարության պարտքի կառավարման ռազմավարության, պետական պարտքի օրենսդրական բարեփոխումների և Հայաստանում կապիտալ շուկայի զարգացման մասին՝ ներկայացնելով ոլորտում իրականացվող բարեփոխումները, ընթացիկ զարգացումները, առկա մարտահրավերներն ու հետագա առաջնահերթությունները։

Աշխատաժողովի ընթացքում մասնակից երկրների ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել քննարկելու պետական պարտքի կառավարման լավագույն միջազգային փորձը, ինչպես նաև բարձրաձայնելու իրենց հետաքրքրող հարցերը:

Leave a comment