«Հրապարակ» թերթը գրում է. Մենք նախընտրական փուլում տեսանք, թե ինչպես ապաքաղաքական բանակն ու պաշտպանության համակարգը քաղաքականացվեցին ՔՊ-ացվեցին, եւ ինչպես էր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դարձել ակտիվ քարոզիչ, բայց իր հայրենի Ստեփանավանում ՔՊ-ն ամենաքիչ ձայները ստացավ:
Նախընտրական փուլում որպես քաղաքական գործիք օգտագործեցին վարժական հավաքների մահակը 25-օրյա հավաքներին մասնակցությունը դարձնելով պատժամիջոց դրսից ժամանած ՀՀ քաղաքացիների կամ ընդդիմադիրների համար:
Բանակը մի անգամ էլ օգտագործեցին մայիսի 28-ին զորահանդես անելով եւ այն փիառ նպատակներով օգտագործելով: Բանակի մասնակցությունն էական եղավ նաեւ քվեարկության օրը, երբ զինվորներին սպաները շարքով տանում էին ընտրատեղամասեր, անգամ քվեարկության ժամի ավարտից հետո:
Ընտրություններից հետո էլ բանակի հետ կապված գործընթացներ կան: Մասնավորապես, մեզ պատմեցին, որ զորամասերից մեկի քվեարկության արդյունքները չեն բավարարել իշխանություններին, եւ հիմա բանակի ղեկավարությունը հետաքննություն է անում, թե որ հրամանատարի տեղամասում են «վատ» արդյունքներ գրանցվել:
Մեզ պատմեցին, որ ամենից եռանդով այս ուղղությամբ «աշխատում» էր երկրորդ կորպուսի հրամանատար, ծնունդով ջավախքցի գեներալ Գարեգին Պողոսյանը: Երեկ մի դեպքի մասին էլ տեղեկացանք Ստեփանավանում ԲՀԿ անդամ կնոջ երկու զավակներին, որոնք կադրային զինվորականներ են, Պապիկյանը բանակից զորացրելու ապօրինի հրաման է ստորագրել:
«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ն, իսկ ավելի ճիշտ` Նիկոլ Փաշինյանը, որոշում ունի, որ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին, ու այդ կինը լինելու է Լիլիթ Մակունցը։
Բայց սա դեռ ամենը չէ, Փաշինյանը որոշել է թիմի տղամարդկանց գլխին էլ կին դնել։ Ակտիվորեն քննարկվում է, որ խմբակցության ղեկավարի պաշտոնն էլ ՔՊ-ում վստահվելու է կին պատգամավորի:
Այս պահին քննարկվող վարկածներից մեկի համաձայն, այդ պաշտոնում կարող է հայտնվել Արուսյակ Ջուլհակյանը»։