https://arm.sputniknews.ru/20260626/rusastann-yndlajnel-e-hajastanic-dzknamterqi-matakararman-sahmanapakumnery-103862287.html
Ռուսաստանն ընդլայնել է Հայաստանից ձկնամթերքի մատակարարման սահմանափակումները
Ռուսաստանն ընդլայնել է Հայաստանից ձկնամթերքի մատակարարման սահմանափակումները
Sputnik Արմենիա
Նշվում է, որ գերատեսչությունն աշխատանք է տանում հայկական կողմի հետ ձկան և ձկնամթերքի անվտանգության ապահովման ուղղությամբ 26.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-26T08:54+0400
2026-06-26T08:54+0400
2026-06-26T08:59+0400
ռոսսելխոզնադզոր
ձուկ
հայաստան
ձկնաբուծարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/15/52961661_0:165:1600:1065_1920x0_80_0_0_b7886790e8242c132cfe7e61ad2e5a66.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Ռուսաստանն ընդլայնել է Հայաստանից ձկնամթերքի մատակարարման սահմանափակումները՝ ժամանակավորապես դադարեցնելով հայկական ևս երկու ձեռնարկությունների արտադրանքի սերտիֆիկացումը մինչև դրանց կողմից նախկինում հայտնաբերված խախտումների վերացումը, ՏԱՍՍ-ին հայտնել են «Ռոսսելխոզնադզորում»: Այսպիսով, դադարեցվել է Հայաստանից ձկնամթերքի մատակարարումը։Գերատեսչությունում հիշեցրել են, որ ավելի վաղ համակարգային խախտումների արդյունքում «Ռոսսելխոզնադզորը» հայկական կողմին խնդրել էր ժամանակավորապես դադարեցնել բոլոր ձկնամթերքի սերտիֆիկացումը, բացառությամբ այն ձեռնարկությունների, որոնք անմիջականորեն մասնակցել են ստուգմանը՝ «ՄՖ Էքսպորտ» և «Ինվեստ Պլյուս» ՍՊԸ-ներին: Նշվածձեռնարկությունների նկատմամբ սահմանվել է ուժեղացված լաբորատոր հսկողության ռեժիմ։Ընդգծվել է, որ գերատեսչությունն աշխատանք է տանում հայկական կողմի հետ ձկան և ձկնամթերքի անվտանգության ապահովման ուղղությամբ, որոնք նախատեսված են ռուսական շուկա մատակարարելու համար:Հիշեցնենք` մայիսի 15–ին հայտնի դարձավ, որ հայկական կողմի խնդրանքով «Ռոսսելխոզնադզորը» ստուգումներ կիրականացնի այն ձեռնարկություններում, որոնցից մատակարարումները ՌԴ դադարեցվել էին կեղծված ձկնամթերքի (ենթադրաբար եվրոպական ծագում ունեցող) ներկրման կասկածի պատճառով: Մինչ այդ հայտնի էր դարձել, որ «Ռոսսելխոզնադզորն» ուժեղացրել է ՀՀ–ից ներմուծվող ապրանքների վերահսկողությունը։ Խոսելով անասնաբուծական մթերքների մատակարարման հետ կապված խնդիրների մասին՝ «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտն ասել էր` առաքվող որոշ ապրանքներ կարող են ոչ հայկական ծագում ունենալ։ Հայաստանի լեռնային գետերի իշխան ձուկը, նրա խոսքով, ոչ մի կերպ չի կարող նման լինել նորվեգականին։Մայիսի 22-ին հայտարարվեց ծաղիկների ներմուծման սահմանափակման մասին: 2026 թվականի մայիսի 30-ին Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակումներ սահմանեց Հայաստանից ներմուծվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման համար: Գործակալությունը պարզաբանեց, որ որոշումը կայացվել է հայկական միրգ–բանջարեղենի մատակարարման հետ կապված խախտումների թվի աճի պատճառով և բուսասանիտարական անվտանգությունն ապահովելու համար։Մայիսի 30–ին ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել էր, որ «Ռոսսելխոզնադզորը» վերացրել է սահմանափակումները Հայաստանի չորս ձկնաբուծարաններից երկուսի նկատմամբ: Նախնական արդյունքների համաձայն՝ արտահանման թույլտվություն են ստացել դրանցից երկուսը՝ «ՄՖ Էքսպորտը» և «Ինվեստ Պլյուսը»։Հունիսի 2-ից «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։ Դրանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ջերմոցային վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակները, որոնց ներմուծումը Ռուսաստան կասեցվել էր, կարտահանվեն այլ երկրներ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/15/52961661_90:0:1510:1065_1920x0_80_0_0_312b76124c7086717f0b04a8be63d2d7.jpg.webp
ռոսսելխոզնադզոր, ձուկ, հայաստան, ձկնաբուծարան
ռոսսելխոզնադզոր, ձուկ, հայաստան, ձկնաբուծարան
Նշվում է, որ գերատեսչությունն աշխատանք է տանում հայկական կողմի հետ ձկան և ձկնամթերքի անվտանգության ապահովման ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Ռուսաստանն ընդլայնել է Հայաստանից ձկնամթերքի մատակարարման սահմանափակումները՝ ժամանակավորապես դադարեցնելով հայկական ևս երկու ձեռնարկությունների արտադրանքի սերտիֆիկացումը մինչև դրանց կողմից նախկինում հայտնաբերված խախտումների վերացումը, ՏԱՍՍ-ին հայտնել են «Ռոսսելխոզնադզորում»: Այսպիսով, դադարեցվել է Հայաստանից ձկնամթերքի մատակարարումը։
«Հետագայում նյութերի վերլուծության ընթացքում պատրաստվել է նախնական զեկույց, ևմինչև հայտնաբերված խախտումների վերացումը և անհրաժեշտ օժանդակ նյութերի տրամադրումը որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել նշված ձեռնարկությունների արտադրանքի սերտիֆիկացումը», – հայտնել են «Ռոսսելխոզնադզորում»:
Ընդգծվել է, որ գերատեսչությունն աշխատանք է տանում հայկական կողմի հետ ձկան և ձկնամթերքի անվտանգության ապահովման ուղղությամբ, որոնք նախատեսված են ռուսական շուկա մատակարարելու համար: