2 հայ է զոհվել Իրանում զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ. Սինանյան

2 հայ է զոհվել Իրանում զանգվածային բողոքի ցույցերի և անկարգությունների հետևանքով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Մեկ զոհ կար հաստատված, երկրորդ զոհն էլ կարծես հաստատվել է։ Խոսվում է ավելի մեծ թվերի մասին, բայց հստակ որևէ տեղեկություն չունենք»,-ասել է նա:

Նա նշել է նաև, որ Իրանում ՀՀ դեսպանատան հետ կապն ընդհատված է, տեղեկություններ են ստանում միայն Իրանից թռիչքներով ժամանող անձանց միջոցով։

Ավելի վաղ հայտնել էինք Իրանում բողոքի ցույցերի ընթացքում մոտ 2000 մարդ է զnհվել:

Leave a comment