ԵՄ-ն երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները մինչև 2027 թվականի հուլիսի վերջը

ԵՄ Խորհուրդը հայտարարել է, որ Ուկրաինայում իրավիճակի ապակայունացմանն ուղղված Ռուսաստանի գործողությունների պատճառով գործող սահմանափումները երկարաձգելու է ևս 12 ամսով։ Պատժամիջոցները կգործեն առնվազն մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը։

Եվրամիության տնտեսական պատժամիջոցներն առաջին անգամ սահմանվել են 2014 թվականին, իսկ 2022 թվականի փետրվարին Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից հետո դրանք զգալիորեն ընդլայնվել են։

Ներկայում դրանք առնչվում են ռուսական տնտեսության առանցքային ոլորտներին, ներառյալ առևտուրը, ֆինանսները, էներգետիկան, ինչպես նաև երկակի նշանակության ապրանքների ու տեխնոլոգիաների մատակարարումները։

Leave a comment