ՌԴ ՀՕՊ ուժերը գիշերը ոչնչացրել են 82 ուկրաինական անօդաչու թռչող սարք

Գիշերը Ռուսաստանի Հակաօդային պաշտպանությունը 13 շրջաններում Ուկրաինայի զինված ուժերի 82 անօդաչու թռչող սարք է ոչնչացրել, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

 Վոլգոգրադի մարզում ոչնչացրել են 45 անօդաչու թռչող սարք, Բրյանսկի մարզում՝ ութ, Ռոստովի և Սարատովի մարզերում՝ վեցական, Օրյոլի և Տվերի մարզերում՝ չորսական, իսկ Կուրսկի մարզում՝ երեք անօդաչու թռչող սարք։

Leave a comment