ԱՄՆ-ը ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները – Azat TV

Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը։ Պատժամիջոցների ցուցակում ավելացվել են Իրանի հետ կապված 14 լցանավ, ինչպես նաև Թուրքիայում, ԱՄԷ-ում և Չինաստանում գրանցված 15 ընկերություն։ Սահմանափակումները վերաբերում են նաև երկու անձի։: Սահմանափակումները նպատակ ունեն խստացնել Իրանի ֆինանսական գործունեությունը միջազգային ասպարեզում:

Նոր սահմանված պատժամիջոցներով ԱՄՆ-ում սառեցվում են նշված ընկերությունների բանկային հաշիվները, ինչը նշանակում է, որ ԱՄՆ քաղաքացիները և նրանց ընկերությունները արգելվում է գործակցել այս կազմակերպությունների հետ:

Leave a comment