Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը կբերվի Արագածոտնի թեմ

Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը կբերվի Արագածոտնի թեմ։ Այս մասին հայտնում են թեմից։

«Սիրելի՛ հավատացյալներ, սիրով տեղեկացնում ենք՝ հունիսի 27-ին կտոնվի Վարդաբլուր գյուղի Սուրբ Դանիել եկեղեցու ուխտի օրը:

Այս առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Վարդաբլուր կբերվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը ու կմատուցվի ուխտի Սուրբ և Անմահ Պատարագ, սկիզբը ժամը 10:30-ին:

Սուրբ մասունքը եկեղեցում կմնա մինչև ժամը 15:30:

Հրավիրում ենք ամենքիդ ներկա գտնվելու Սուրբ Պատարագին և հաղորդ դառնալու Սուրբ մասունքի օրհնությանը»,-ասված է թեմի տարածած հայտարարության մեջ:

Leave a comment