Քաղաքականություն
25.06.2026 | 20:25
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարել է, որ առաջադրվել է Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում և հավակնում է զբաղեցնել այդ պաշտոնը։
«Տեղեկացնեմ, որ արդեն առաջադրվել եմ և այո, հավակնում եմ»,- ասել է Ալեքսանյանը։
Հիշեցնենք` ՔՊ վարչությունում այսօր որոշվել է, որ ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրելու են ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։
Մանրամասները` տեսանյութում։