Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը

Հայաստան էին ժամանել պարալիմպիկ խաղերի ամերիկյան թիմի ոսկե մեդալակիրներ, ԱՄՆ սպորտի բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն


ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստան էին ժամանել պարալիմպիկ խաղերի ամերիկյան թիմի ոսկե մեդալակիրներ, ԱՄՆ սպորտի բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն՝ անցկացնելու անվասայլակով բասկետբոլի վարպետության դաս և ցուցադրական խաղ, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։


Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամը համատեղ հանդես են եկել որպես Երևանում կայացած ամփոփիչ միջոցառման հովանավորներ՝ աջակցելով նախաձեռնությանը, որը միավորել էր սպորտը և կամքի ուժի կարևոր ուղերձը։


Յունիբանկը կարևորում է սպորտի և ակտիվ կենսակերպի խթանմանն ուղղված ծրագրերը, որոնք նպաստում են նոր հնարավորությունների ստեղծմանը և ընդգծում նպատակասլացության կարևորությունը։


Բանկը կշարունակի իր համագործակցությունը «Վանք» հիմնադրամի հետ՝ սոցիալական նշանակություն ունեցող նախաձեռնություններին աջակցելու նպատակով:  

Leave a comment