Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից

Բաժանորդագրվել

Առաջին ատյանի դատարանը կրկին կքննի Դավիթ Համբարձումյանի գործը։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը բեկանվեց և ուղարկվեց դատարան՝ նոր քննության։ Նման որոշում կայացրեց վերաքննիչ քրեական դատարանը՝ Հարություն Պետրոսյանի նախագահությամբ։

Դատարանի որոշմամբ՝ նրա նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցը վերացվեց, սահմանվեց վարչական վերահսկողություն, և Համբարձումյանն ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։

Leave a comment