Ալեքսան Ալեքսանյանը կալանավորված է հունիսի 2-ից։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. «Մեր ձևով ազգային արժեքների պահպանություն» ՀԿ-ի հիմնադիր և գործադիր մարմնի ղեկավար Ալեքսան Ալեքսանյանը կմնա կալանքի տակ։ Այս մասին հայտնում է MakaryanNews-ը։
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Ալեքսանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը:
ՔԿ–ի պնդմամբ` նա «Ուժեղ Հայաստան» կուսակցության և «Մեր ձևով» շարժման ցույցերին, հավաքներին մասնակիցների հավաքագրելու համար 2025 թվականի սեպտեմբերից մինչև 2026 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա «Մեր ձևով» ՀԿ-ի գրասենյակներում ձևականորեն աշխատանքի է ընդունել շուրջ 1400 քաղաքացու, որոնցից ավելի քան 400-ը համատեղությամբ աշխատել են նաև այլ ընկերություններում: