Տարել են բոլորի հեռախոսները․ Կարեն Սիմոնյանը՝ խուզարկության մասին

https://arm.sputniknews.ru/20260625/tarel-en-bvolvori-herakhvosnery-karen-simvonjany-khuzarkutjan-masin-103840195.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/19/96198195_173:0:1600:1070_1920x0_80_0_0_d8e1a307fa9f25e67bb156d0eb16b619.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, կարեն սիմոնյան, խուզարկություն, հեռախոս

հայաստան, կարեն սիմոնյան, խուզարկություն, հեռախոս

Բաժանորդագրվել

Խուզարկությունը տևել է շուրջ երկուսուկես ժամ, փնտրել են զենք-զինամթերք, տարբեր կրիչներ, փաստաթղթեր։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի տանը կատարված խուզարկությունից հետո իրավապահներն առգրավել են ընտանիքի բոլոր անդամների հեռախոսները։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ զրույցում։

Առավոտյան հայտնի դարձավ, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի տանը։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից Sputnik Արմենիային հայտնեցին, որ խուզարկությունն իրականացվում է «Հայաստան» դաշինքի համակիրների կողմից ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

Սիմոնյանի խոսքով՝ խուզարկությունը տևել է շուրջ երկուսուկես ժամ, փնտրել են զենք-զինամթերք, տարբեր կրիչներ, փաստաթղթեր, բայց միայն 1 նոթատետր են տարել։

«Ոչ մի բան չեն հայտնաբերել, չէին էլ կարող հայտնաբերել»,- ասաց Սիմոնյանը` հավելելով, որ խուզարկել են նաև իր ավտոմեքենան

Նա նշեց, որ ինքը որևէ կարգավիճակ չունի։

Հունիսի 22-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ենթադրյալ ընտրակաշառքի վերաբերյալ հերթական ձայնագրությունն էր հրապարակել, որում հեռախոսազրույցի ժամանակ նշվում էր նաև Կարեն Սիմոնյանի անունը։

Անդրադառնալով այս ձայնագրությանն ու ընտրակաշառքի թեմային՝ Սիմոնյանը նշեց, որ այս ամենն իրենց հետ կապ չունի. «Ձայնագրություններ են ստեղծում, հնարում, պեղում, ինչ-որ բան ստանում»։

Նշենք, որ Սիմոնյանը «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու է, ցուցակի 20-րդ համարը։

Leave a comment