https://arm.sputniknews.ru/20260625/galjann-aph-shrjanakum-hamagvortsakcutjan-mekhanizmner-e-arajarkel-103843206.html
Գալյանն ԱՊՀ շրջանակում համագործակցության մեխանիզմներ է առաջարկել
Գալյանն ԱՊՀ շրջանակում համագործակցության մեխանիզմներ է առաջարկել
Sputnik Արմենիա
ՀՀ ՆԳ նախարարը կարծում է, որ ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությունը թույլ կտա ապահովել ազգային իրավական համակարգերի կայունությունը և ամրապնդել իրավական… 25.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-25T16:16+0400
2026-06-25T16:16+0400
2026-06-25T16:18+0400
տեսանյութեր
տեսանյութ
սրբուհի գալյան
հհ արդարադատության նախարարություն
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/19/103839448_0:0:1920:1080_1920x0_80_0_0_7e344d360bf0391e30aa1fe55a359882.jpg.webp
Արդարադատության ոլորտում ԱՊՀ երկրների միջև համագործակցության զարգացումը կարևոր է Հայաստանի համար։ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։Նրա խոսքով՝ համագործակցությունը պետք է կառուցվի մի քանի հիմնական ուղղություններով` նախևառաջ դա տեղեկատվական համագործակցության մեխանիզմների թվայնացումն է և ԱՊՀ երկրների իրավական ակտերի ինտեգրված թվային բազայի ստեղծումը՝ օրենսդրության համեմատական վերլուծության տարրերով։ԱՊՀ–ն ամրապնդում է կապերը ԵԱՏՄ–ի հետ. Լուկաշևիչը՝ մեծ գործընկերության հեռանկարների մասինՆախարարի կարծիքով՝ առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում նաև փորձի փոխանակումը իրավակիրառական պրակտիկայում։Երրորդ ուղղությունը վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների զարգացումն է։ Դա թույլ կտա ոչ միայն նվազեցնել դատարանների գերբեռնվածությունը, այլև կնպաստի ավելի կանխատեսելի իրավական միջավայրի ստեղծմանը։Նախարարը համոզված է, որ ԱՊՀ շրջանակում հետագա համագործակցությունը թույլ կտա ապահովել ազգային իրավական համակարգերի կայունությունը, ամրապնդել իրավական ինքնիշխանությունը և ապահովել ԱՊՀ երկրների քաղաքացիների իրավունքների ավելի արդյունավետ պաշտպանությունը։ԱՊՀ–ն ամրապնդում է իր դիրքերը միջազգային ասպարեզում. Միշուստին
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/19/103839448_308:0:1748:1080_1920x0_80_0_0_4f157022cea760decefc1edbaa01d872.jpg.webp
տեսանյութեր, տեսանյութ, սրբուհի գալյան, հհ արդարադատության նախարարություն, видео, անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
տեսանյութեր, տեսանյութ, սրբուհի գալյան, հհ արդարադատության նախարարություն, видео, անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
ՀՀ ՆԳ նախարարը կարծում է, որ ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությունը թույլ կտա ապահովել ազգային իրավական համակարգերի կայունությունը և ամրապնդել իրավական ինքնիշխանությունը։
Արդարադատության ոլորտում ԱՊՀ երկրների միջև համագործակցության զարգացումը կարևոր է Հայաստանի համար։ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նրա խոսքով՝ համագործակցությունը պետք է կառուցվի մի քանի հիմնական ուղղություններով` նախևառաջ դա տեղեկատվական համագործակցության մեխանիզմների թվայնացումն է և ԱՊՀ երկրների իրավական ակտերի ինտեգրված թվային բազայի ստեղծումը՝ օրենսդրության համեմատական վերլուծության տարրերով։
Նախարարի կարծիքով՝ առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում նաև փորձի փոխանակումը իրավակիրառական պրակտիկայում։
Երրորդ ուղղությունը վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների զարգացումն է։ Դա թույլ կտա ոչ միայն նվազեցնել դատարանների գերբեռնվածությունը, այլև կնպաստի ավելի կանխատեսելի իրավական միջավայրի ստեղծմանը։
Նախարարը համոզված է, որ ԱՊՀ շրջանակում հետագա համագործակցությունը թույլ կտա ապահովել ազգային իրավական համակարգերի կայունությունը, ամրապնդել իրավական ինքնիշխանությունը և ապահովել ԱՊՀ երկրների քաղաքացիների իրավունքների ավելի արդյունավետ պաշտպանությունը։