https://arm.sputniknews.ru/20260625/patrast-em-eghel-amenalavin-el-amenavatin-el-miqajel-srbazany-veraqnnichi-vorvoshumic-hetvo-103847413.html
Պատրաստ եմ եղել ամենալավին էլ, ամենավատին էլ․ Միքայել սրբազանը՝ Վերաքննիչի որոշումից հետո
Պատրաստ եմ եղել ամենալավին էլ, ամենավատին էլ․ Միքայել սրբազանը՝ Վերաքննիչի որոշումից հետո
Sputnik Արմենիա
Սրբազանը դատարանի կայացրած որոշումը ոչ բավարար է համարում, քանի որ չարդարացվեց։ 25.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-25T16:39+0400
2026-06-25T16:39+0400
2026-06-25T16:51+0400
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/19/103848974_0:83:1600:983_1920x0_80_0_0_d8e5c3e4a00fbbb03c75d77bd09064aa.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքով՝ եթե իշխանությունների հակաեկեղեցական արշավը հասնի նրան, որ Ամենայն հայոց կաթողիկոսը կալանավորվի, ապա դրա համար ամբողջ հայ ժողովուրդն է ստիպված լինելու վճարել։ Այդ մասին նա ասաց Վերաքննիչ քրեական դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում՝ իր գործով կայացված որոշումից հետո։Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց բեկանել Միքայել սրբազանի գործով Երևանի առաջին ատյանի դատավճիռն ու վարույթը նոր քննության ուղարկել Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան։ Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք շարունակելու՞ է քննադատել իշխանություններին, Միքայել սրբազանը կատակեց․«Չէ, բա, պիտի գլուխները շոյեմ»։Ինչ վերաբերում է տնային կալանքի վերացմանը, սրբազանը կրկին կատակեց, թե իզուր վերացրեցին, ֆուտբոլ էր նայում, հիմա էլ չի կարողանալու։Նշեց, որ դատարանի կայացրած որոշումը ոչ բավարար է համարում, քանի որ չարդարացվեց։Պատասխանելով այն հարցին, թե ուր է հիմա գնալու՝ սրբազանը նշեց՝ նախ գնալու է Բագրատ սրբազանին տեսնելու (զուգահեռ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է «Սրբազան պայքարի» գործով դատական նիստը- խմբ․), դրանից հետո գնալու է Մայր աթոռ սուրբ Էջմիածին՝ վեհափառ հայրապետի հետ տեսակցելու։Հիշեցնենք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվեց 2025 թ. հունիսի 28–ին։Վերաքննիչ դատարանը փետրվարի 6–ին սրբազանի խափանման միջոց կալանքը փոխարինեց տնային կալանքով։
2026
Լուրեր
am_HY
Պատրաստ եմ եղել ամենալավին էլ, ամենավատին էլ․ Միքայել սրբազանը՝ Վերաքննիչի որոշումից հետո
Sputnik Արմենիա
Պատրաստ եմ եղել ամենալավին էլ, ամենավատին էլ․ Միքայել սրբազանը՝ Վերաքննիչի որոշումից հետո
2026-06-25T16:39+0400
true
PT2M12S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/19/103848974_90:0:1511:1066_1920x0_80_0_0_61883d14d6c7f8d18299c630d0fda5bf.jpg.webp
միքայել արքեպիսկոպոս աջապահյան, դատարան, видео
միքայել արքեպիսկոպոս աջապահյան, դատարան, видео
Սրբազանը դատարանի կայացրած որոշումը ոչ բավարար է համարում, քանի որ չարդարացվեց։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքով՝ եթե իշխանությունների հակաեկեղեցական արշավը հասնի նրան, որ Ամենայն հայոց կաթողիկոսը կալանավորվի, ապա դրա համար ամբողջ հայ ժողովուրդն է ստիպված լինելու վճարել։
Այդ մասին նա ասաց Վերաքննիչ քրեական դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում՝ իր գործով կայացված որոշումից հետո։
Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց բեկանել Միքայել սրբազանի գործով Երևանի առաջին ատյանի դատավճիռն ու վարույթը նոր քննության ուղարկել Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան։
«Աստված մի՛ արասցե, եթե նման բան տեղի ունեցավ (նկատի ունի վեհափառ հայրապետի կալանավորումը), ապա դրա գինը կվճարի ողջ հայ ժողովուրդը»,- ասաց սրբազանը։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք շարունակելու՞ է քննադատել իշխանություններին, Միքայել սրբազանը կատակեց․
«Չէ, բա, պիտի գլուխները շոյեմ»։
Ինչ վերաբերում է տնային կալանքի վերացմանը, սրբազանը կրկին կատակեց, թե իզուր վերացրեցին, ֆուտբոլ էր նայում, հիմա էլ չի կարողանալու։
«Ես պատրաստ եմ եղել ամենալավին էլ, ամենավատին էլ։ Ես ազատ եմ եղել մինչև, ազատ եմ եղել էդ ժամանակ, ազատ կլինեմ հետո էլ»,- ասաց Միքայել սրբազանը։
Նշեց, որ դատարանի կայացրած որոշումը ոչ բավարար է համարում, քանի որ չարդարացվեց։
Պատասխանելով այն հարցին, թե ուր է հիմա գնալու՝ սրբազանը նշեց՝ նախ գնալու է Բագրատ սրբազանին տեսնելու (զուգահեռ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է «Սրբազան պայքարի» գործով դատական նիստը- խմբ․), դրանից հետո գնալու է Մայր աթոռ սուրբ Էջմիածին՝ վեհափառ հայրապետի հետ տեսակցելու։