Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան


Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը՝ հունվարի 27-ից փետրվարի 2-ը (2026թ․) ընկած ժամանակահատվածում։


 


Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․


 


-Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,


-Արաբկիրում՝ հունվարի 28-ին, 30-31-ը և փետրվսրի 2-ին,


-Նոր Նորքում՝ փետրվարի 1-ին,


-Շենգավիթում՝ չի գերազանցել։


 


Ծծմբի և ազոտի երկօքսիդների պարունակությունը չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները։

Դիտումների քանակ1

Leave a comment