«Ընդհանուր առմամբ Կառավարության կազմում փոփոխություններ չեմ նախատեսում»:
Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կառավարության անդամների փոփոխություններ չեմ տեսնում, չեմ նախատեսում փոխվարչապետներ և նախարարներ. այլ մակարդակներում որոշ փոփոխություններ մտածում եմ, որ տեղի կունենան»,- նշել է Փաշինյանը։