Ժամանակ առ ժամանակ կարճատև անձրև, կարկուտ․ եղանակն այս օրերին

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (25-30.06.2026թ.)

   

Երևան քաղաքում՝

Հունիսի 25-ի երեկոյան, 26-ի գիշերը և 27-ին՝ օրվա ընթացքում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Հունիսի 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Հանրապետության տարածքում`

Հունիսի 25-ին կեսօրից հետո, 26-ին գիշերը և կեսօրից հետո, 28-ի գիշերն առանձին շրջաններում, 27-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հունիսի 27-ի ցերեկն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 28-ցերեկը, 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

 

Երևան քաղաքի հունիսի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան        38.4°C (2021թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճա             10.2°C (1983թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան       23.8°C

Leave a comment