https://arm.sputniknews.ru/20260625/yntrutjunneric-hetvo-arajin-gvortsughumy-papvojany-kmekni-rusastan-103821529.html
Ընտրություններից հետո առաջին գործուղումը. Պապոյանը կմեկնի Ռուսաստան
Ընտրություններից հետո առաջին գործուղումը. Պապոյանը կմեկնի Ռուսաստան
Sputnik Արմենիա
Նախարարության ներկայացուցիչը վստահեցնում է, որ ՀՀ–ՌԴ հարաբերությունները շարունակվում են կառուցվել փոխադարձ հարգանքի և կառուցողական երկխոսության սկզբունքների… 25.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-25T11:27+0400
2026-06-25T11:27+0400
2026-06-25T11:50+0400
հայաստան
գևորգ պապոյան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0b/103368985_0:133:2560:1573_1920x0_80_0_0_6a582769d8f0ddfd50990bde8c406aff.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի սկզբին կմեկնի Ռուսաստան։ Այս մասին հայտնում է նախարարության մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։Նա հերքել է ԶԼՄ–ներում տարածված լուրը, թե Պապոյանը նամակ է գրել Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Ալիխանովին՝ խնդրելով թույլ տալ մասնակցել Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական համաժողովին։Նամակում նշված է, որ համաժողովը կկայանա հուլիսի 6-9։ Շաբոյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ Պապոյանը Եկատերինուրգ կմեկնի 5-7-ը։Նշենք, որ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, թե Պապոյանը նամակ է ուղարկել Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Ալիխանովին՝ խնդրելով մասնակցության հնարավորություն Եկատերինբուրգի ֆորումին։Ըստ այդ հրապարակման՝ նախարարի այցի նպատակներից մեկը արտահանման խնդիրների և ռուսական սանկցիաների հարցերի քննարկումն է։Հիշեցնենք` մայիսի 15-ին Ռոսսելխոզնադզորը հայտարարեց մի քանի հայկական ձեռնարկություններ ստուգելու մտադրության մասին։ Պատճառը կեղծ ձկնամթերքի ներմուծման կասկածներն էին, ենթադրաբար՝ եվրոպական ծագում ունեցող: Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ անցկացված ստուգումներից հետո երկու ձեռնարկությունների համար սահմանափակումները վերացվեցին, իսկ մնացած ձեռնարկությունների ստուգումների արդյունքները ամփոփվում են։Մայիսի 22-ին հայտարարվեց ծաղիկների ներմուծման սահմանափակման մասին: 2026 թվականի մայիսի 30-ին Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակումներ սահմանեց Հայաստանից ներմուծվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման համար: Գործակալությունը պարզաբանեց, որ որոշումը կայացվել է հայկական միրգ–բանջարեղենի մատակարարման հետ կապված խախտումների թվի աճի պատճառով և բուսասանիտարական անվտանգությունն ապահովելու համար։Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։ Դրանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ջերմոցային վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակները, որոնց ներմուծումը Ռուսաստան կասեցվել էր, կարտահանվեն այլ երկրներ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0b/103368985_143:0:2418:1706_1920x0_80_0_0_5d384e9141fda70584cb39e8fe86cbca.jpg.webp
հայաստան, գևորգ պապոյան, ռուսաստան
հայաստան, գևորգ պապոյան, ռուսաստան
Նախարարության ներկայացուցիչը վստահեցնում է, որ ՀՀ–ՌԴ հարաբերությունները շարունակվում են կառուցվել փոխադարձ հարգանքի և կառուցողական երկխոսության սկզբունքների հիման վրա։
Նա հերքել է ԶԼՄ–ներում տարածված լուրը, թե Պապոյանը նամակ է գրել Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Ալիխանովին՝ խնդրելով թույլ տալ մասնակցել Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական համաժողովին։
«Գևորգ Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու հուլիսին Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին: Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները շարունակվում են կառուցվել փոխադարձ հարգանքի և կառուցողական երկխոսության սկզբունքների հիման վրա։ Այդ հարաբերությունների շրջանակում տարբեր մակարդակներում շփումներն ու հանդիպումները եղել են և շարունակում են մնալ աշխատանքային գործընթացի մաս»,– գրել է Շաբոյանը ֆեյսբուքյան էջում և կից հրապարակել Ալիխանովի նամակը։
Նամակում նշված է, որ համաժողովը կկայանա հուլիսի 6-9։ Շաբոյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ Պապոյանը Եկատերինուրգ կմեկնի 5-7-ը։
Նշենք, որ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, թե Պապոյանը նամակ է ուղարկել Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Ալիխանովին՝ խնդրելով մասնակցության հնարավորություն Եկատերինբուրգի ֆորումին։
Ըստ այդ հրապարակման՝ նախարարի այցի նպատակներից մեկը արտահանման խնդիրների և ռուսական սանկցիաների հարցերի քննարկումն է։