Մոսկվան Երևանից որոշման է սպասում ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ 

Քաղաքականություն

25.06.2026 | 10:53

Մոսկվան Երևանից որոշման է սպասում ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։

«[Հայաստանը պետք է] որոշում կայացնի՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախընտրում են այլ սցենար»,- ընդգծել է նա։

Վասիլևը հավելել է, որ Հանրապետությունը պետք է հայտնի Ռուսաստանին այս մասին։

Հիշեցնենք, որ Հայաստանը սառեցրել է ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը, նաև չի վճարում անդամավճարները։

Ավելի վաղ Վասիլևը հայտարարել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հեռանկարները ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարության կողմից մանրակրկիտ քննարկման առարկա կդառնան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment