Վարդաշենի շենքերից մեկում տեղի է ունեցել պայթյnւն․ հիվանդանոց է տեղափոխվել 1,5 տարեկան երեխա
Հունիսի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխել երեխայի, հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկանները պարզել են, որ երեխան 1,5 տարեկան աղջիկ է, ով հիվանդանոց է տեղափոխվել Վարդաշեն թաղամասի շենքերից մեկից։ Հիվանդանոցում երեխայի հարազատները հայտնել են, որ իրենց շենքի 5-րդ հարկում տեղի է ունեցել պայթյուն, ապա ծուխ է լցվել, ինչից հետո երեխայի և ընտանիքի անդամների մոտ դիտվել է հազ, թուլություն։
Երեխան նշված բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հոսպիտալացվել է թունաբանական կլինիկա։ Կայքի տեղեկություններով՝ Էրեբունու ոստիկանները պարզել են, որ շենքը գազաֆիկացված չէ։ Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու հիվանդանոց տեղափոխված ընտանիքի անդամների ինքնությունը։