Ի՞նչ եղանակ է սպասվելու հունիսի 25-ից 29-ին

Երևան քաղաքում՝

Հունիսի 25-ի երեկոյան, 26-ի գիշերը և 27-ին՝ օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Հունիսի 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում

Հունիսի 27-ին շրջանների զգալի մասում, 25-ի ցերեկը, 26-ին գիշերը և կեսօրից հետո, 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հունիսի  27-ի ցերեկն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 28-ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 25-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։

Leave a comment