Ակնալիճում բախվել են «Kia Sorento»-ն, «Opel»-ը և «Mitsubishi Pickup»-ը

Այսօր՝ հունիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 32 կմ հատվածում, Ակնալիճ գյուղի վարչական տարածքում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 38-ամյա Վարդան Հ․-ի վարած «Kia Sorento» մակնիշի, 35-ամյա Արամ Լ․-ի վարած «Mitsubishi Pickup» մակնիշի և 24-ամյա Աղասի Ա․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով «Mitsubishi Pickup»-ը հայտնվել է բաժանարար գոտու կանաչ գազոնում, իսկ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվել։

Leave a comment