https://arm.sputniknews.ru/20260206/margarita-simvonjany-slvovvo-mrcanakabashkhutjan-hatuk-mrcanaki-e-arzhanacel-ir-vepi-hamar-98534605.html
Մարգարիտա Սիմոնյանը «Սլովո» մրցանակաբաշխության հատուկ մրցանակի է արժանացել իր վեպի համար
Մարգարիտա Սիմոնյանը «Սլովո» մրցանակաբաշխության հատուկ մրցանակի է արժանացել իր վեպի համար
Sputnik Արմենիա
Մարգարիտա Սիմոնյանը գիրքը գրելիս յուրաքանչյուր գլուխը կարդացել է իր ամուսնու՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի, մոր և սկեսուրի համար։ 06.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-06T22:50+0400
2026-02-06T22:50+0400
2026-02-06T22:54+0400
մարգարիտա սիմոնյան
գիրք
մրցանակաբաշխություն
մրցանակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/14/94833353_0:0:3062:1722_1920x0_80_0_0_8ab7c095653584ba3981f92b863b6039.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը «Սլովո» ազգային գրական մրցանակաբաշխության հատուկ մրցանակի է արժանացել իր «Սկզբում էր Խոսքը, վերջում կլինի թիվը» գրքի համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։Մրցանակաբաշխության արարողությունը անցկացվում է Մոսկվայի Մալայա Բրոննայա թատրոնում։Նա պատմել է, որ գիրքը գրելիս յուրաքանչյուր գլուխը կարդացել է իր ամուսնու՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի, իր մոր և սկեսուրի համար։ Սիմոնյանը շեշտել է, որ տեքստում խմբագրումներ է կատարել նրանց խորհուրդներով և, հետևաբար, նրանց համարում է գրքի համահեղինակներ։«Այս գիրքը մեզ ուժ է տալիս ապրելու և հասկանալու, որ Աստված գոյություն ունի, և որ մահ գոյություն չունի։ Շատ շնորհակալ եմ բոլորիդ», – ասել է Սիմոնյանը։Նա նաև նշել է, որ գրքի հրատարակությունից հետո բազմաթիվ արձագանքներ է ստացել ընթերցողներից։ Նրանք ասել են, որ գիրքը օգնել է իրենց վերանայել կյանքը և հավատք ու ուժ գտնել սիրելիների կորստից հետո։Հավելենք, որ «Սլովո» ազգային գրական մրցանակը հովանավորվում է Մշակութային նախաձեռնությունների նախագահական հիմնադրամի կողմից։ Մրցանակի հիմնադիրներն են Ռուսաստանի գրքի միությունը և Ռուսաստանի գրողների միությունը։ Մրցանակաբաշխության երկրորդ փուլում ներկայացվել է 2050 հայտ։ Մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմում է 26 միլիոն ռուբլի։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/14/94833353_172:0:2901:2047_1920x0_80_0_0_e3e3e232dcc81e11795ec8ebccea4080.jpg.webp
մարգարիտա սիմոնյան, գիրք, մրցանակաբաշխություն, մրցանակ
մարգարիտա սիմոնյան, գիրք, մրցանակաբաշխություն, մրցանակ
Մարգարիտա Սիմոնյանը գիրքը գրելիս յուրաքանչյուր գլուխը կարդացել է իր ամուսնու՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի, մոր և սկեսուրի համար։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը «Սլովո» ազգային գրական մրցանակաբաշխության հատուկ մրցանակի է արժանացել իր «Սկզբում էր Խոսքը, վերջում կլինի թիվը» գրքի համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Մրցանակաբաշխության արարողությունը անցկացվում է Մոսկվայի Մալայա Բրոննայա թատրոնում։
«Ինձ համար մեծ պատիվ է։ Ես անչափ ուրախ եմ, քանի որ այս գիրքը համարում եմ իմ կյանքի ամենակարևոր ստեղծագործությունը։ Երբ ես վեց տարեկան էի, ասացի, որ ծնվել եմ, որ բոլոր մարդկանց համար շատ կարևոր գիրք գրեմ», – արարողության ժամանակ ասել է Սիմոնյանը։
Նա պատմել է, որ գիրքը գրելիս յուրաքանչյուր գլուխը կարդացել է իր ամուսնու՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի, իր մոր և սկեսուրի համար։ Սիմոնյանը շեշտել է, որ տեքստում խմբագրումներ է կատարել նրանց խորհուրդներով և, հետևաբար, նրանց համարում է գրքի համահեղինակներ։
«Այս գիրքը մեզ ուժ է տալիս ապրելու և հասկանալու, որ Աստված գոյություն ունի, և որ մահ գոյություն չունի։ Շատ շնորհակալ եմ բոլորիդ», – ասել է Սիմոնյանը։
Նա նաև նշել է, որ գրքի հրատարակությունից հետո բազմաթիվ արձագանքներ է ստացել ընթերցողներից։ Նրանք ասել են, որ գիրքը օգնել է իրենց վերանայել կյանքը և հավատք ու ուժ գտնել սիրելիների կորստից հետո։
Հավելենք, որ «Սլովո» ազգային գրական մրցանակը հովանավորվում է Մշակութային նախաձեռնությունների նախագահական հիմնադրամի կողմից։ Մրցանակի հիմնադիրներն են Ռուսաստանի գրքի միությունը և Ռուսաստանի գրողների միությունը։ Մրցանակաբաշխության երկրորդ փուլում ներկայացվել է 2050 հայտ։ Մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմում է 26 միլիոն ռուբլի։