Հասարակություն
24.06.2026 | 12:30
Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է ընտրողների ընտրական իրավունքը խոչընդոտելու հոդվածով: Նա Քննչական կոմիտեում պնդել է, որ մեղադրանքը սուտ է: Այս մասին Քննչական կոմիտեի դիմաց Factor TV-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վարազդատ Հարությունյանը:
Նա նշեց, որ Չալաբյանին Քննչական կոմիտեից տարել են դատարան, որտեղ կքննվի կալանքի միջնորդությունը, սակայն այս պահին դեռևս հայտնի չէ, թե ում է մակագրվել գործը:
Վարազդատ Հարությունյանը մեղադրանքի բովանդակության մասին մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ կաշկանդված է նախաքննական գաղտնիքով, սակայն հույս հայտնեց, որ Քննչական կոմիտեն այս դեպքում ևս չի շեղվի իր վերջերս ձևավորված պրակտիկայից և ծավալուն հաղորդագրություն կտարածի:
Պաշտպանը հայտնեց նաև, որ առավոտյան մինչև ձերբակալումը խուզարկել են Չալաբյանի բնակարանը, ենթադրաբար, ընտրացուցակներ են փնտրել, սակայն ոչինչ չես գտել:
Մանրամասները՝ տեսանյութում։
Արաքս Մամուլյան