ԱԱՏՄ ղեկավարի անունով WhatsApp-ում ստեղծվել է կեղծ օգտահաշիվ


Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի անունով WhatsApp հավելվածում ստեղծվել է կեղծ օգտահաշիվ, որի միջոցով տարածվում և ուղարկվում են հաղորդագրություններ։


 


«Հորդորում ենք չպատասխանել նման հաղորդագրություններին, չտրամադրել անձնական կամ գաղտնի տեղեկատվություն, չբացել կցված հղումները։


 


Եթե ստացել եք նման հաղորդագրություն, խնդրում ենք այն անտեսել, իսկ հնարավորության դեպքում՝ արգելափակել և բողոքարկել կեղծ օգտահաշիվը»,- ասվում է ԱԱՏՄ-ի տարածած հաղորդագրությունում։


 

Դիտումների քանակ12

Leave a comment