https://arm.sputniknews.ru/20260624/garegin-2rdn-yndunel-e-esra-mijazgajin-himnadrami-nakhagahin-ev-hhum-irani-despanin-103801957.html
Գարեգին 2–րդն ընդունել է «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին և ՀՀ–ում Իրանի դեսպանին
Գարեգին 2–րդն ընդունել է «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին և ՀՀ–ում Իրանի դեսպանին
Sputnik Արմենիա
Հանդիպմանը նշվել է, որ արդի մարտահրավերների պայմաններում հոգևոր–բարոյական արժեքների ամրապնդումը կարևոր պայման է մարդկության կյանքում կայուն խաղաղության… 24.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-24T17:35+0400
2026-06-24T17:35+0400
2026-06-24T17:36+0400
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
«ծիրանի ծառ» փառատոն
հայաստան–իրան գործակցություն
դեսպան
խալիլ շիրղոլամի
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/18/103801560_0:18:1200:693_1920x0_80_0_0_ec77006f8f43909f06b423aaeb12d7d4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդը Սուրբ Էջմիածնում ընդունել է «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։«Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահ, Իմամ Հասան Ասքարիի անվան հոգևոր դպրոցի և համանուն բարձրագույն ուսումնական հաստատության ղեկավար Հոջաթ-ոլ-Էսլամ վա ալ-Մուսլիմին դոկտոր Մորթեզա Ջավադի Ամոլիին ուղեկցել է ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։Մայր աթոռից հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ և իրանցի ժողովուրդների բարեկամական հարաբերություններին, որոնք խարսխված են փոխադարձ հարգանքի և պատմական հարուստ անցյալի վրա։Հանդիպմանը նաև նշվել է, որ արդի մարտահրավերների պայմաններում հոգևոր–բարոյական արժեքների ամրապնդումը կարևոր պայման է մարդկության կյանքում կայուն խաղաղության հաստատման ու անվտանգ ապագայի կերտման համար։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/18/103801560_71:0:1138:800_1920x0_80_0_0_a31fe2a4ca87291b576dd490f35e1cea.jpg.webp
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, «ծիրանի ծառ» փառատոն, հայաստան–իրան գործակցություն, դեսպան, խալիլ շիրղոլամի
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, «ծիրանի ծառ» փառատոն, հայաստան–իրան գործակցություն, դեսպան, խալիլ շիրղոլամի
Հանդիպմանը նշվել է, որ արդի մարտահրավերների պայմաններում հոգևոր–բարոյական արժեքների ամրապնդումը կարևոր պայման է մարդկության կյանքում կայուն խաղաղության հաստատման ու անվտանգ ապագայի կերտման համար։
«Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահ, Իմամ Հասան Ասքարիի անվան հոգևոր դպրոցի և համանուն բարձրագույն ուսումնական հաստատության ղեկավար Հոջաթ-ոլ-Էսլամ վա ալ-Մուսլիմին դոկտոր Մորթեզա Ջավադի Ամոլիին ուղեկցել է ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։
Մայր աթոռից հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ և իրանցի ժողովուրդների բարեկամական հարաբերություններին, որոնք խարսխված են փոխադարձ հարգանքի և պատմական հարուստ անցյալի վրա։
«Զրույցի ընթացքում կարևորությամբ ընդգծվեց ժողովուրդների միջև փոխըմբռնման և համագործակցության խորացման գործում կրոնական համայնքների դերակատարությունը, ինչպես նաև միջկրոնական երկխոսության և մշակութային կապերի առավել զորացման անհրաժեշտությունը»,– ասված է հաղորդագրության մեջ։
Հանդիպմանը նաև նշվել է, որ արդի մարտահրավերների պայմաններում հոգևոր–բարոյական արժեքների ամրապնդումը կարևոր պայման է մարդկության կյանքում կայուն խաղաղության հաստատման ու անվտանգ ապագայի կերտման համար։