Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել էր իրանական միջուկային օբյեկտներում ստուգումները վերսկսելու մտադրության մասին:
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան տեսուչները կմիանան ՄԱԳԱՏԷ-ին՝ Իրանում հարստացված ուրան գտնելու համար: Այս մասին ԱՄՆ նախագահի հետ զրույցից հետո պնդում է Fox News հեռուստաալիքը:
«Նախագահ Թրամփը հայտարարել է, որ ոչ մի շտապողականություն չկա այդ տեսուչների ժամանելու հարցում, սակայն Fox News-ին հայտնել է, որ ամերիկացի մասնագետները կմիանան ՄԱԳԱՏԷ-ին, երբ նրանք ի վերջո մեկնեն Իրան՝ գտնելու այս բարձր հարստացված ուրանը, որը, ինչպես գիտենք, խորը գետնի տակ է», – ասել է հեռուստաալիքի լրագրողը:
Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել էր իրանական միջուկային օբյեկտներում ստուգումները վերսկսելու մտադրության մասին: Գլխավոր հարցերից մեկը շարունակում է մնալ բարձր հարստացված ուրանի պաշարների ճակատագիրը, որոնց գտնվելու վայրը միջազգային տեսուչներն առայժմ չեն կարող հաստատել: Թեհրանը միաժամանակ պնդում է, որ առանձին օբյեկտների հասանելիությունը հնարավոր է միայն ԱՄՆ-ի հետ վերջնական պայմանավորվածությունների ձեռքբերումից հետո։