Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ամուսնու կողմից բռնության ենթարկվելու վերաբերյալ. Փաստինֆո

«Փաստինֆոյի» տեղեկություններով՝ Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին առ այն, որ ներկայիս ամուսնու կողմից վերջին տարիներին բռնության է ենթարկվել։

«Տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար դիմեցինք ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն, որտեղից խուսափեցին որևէ մեկնաբանություն տալ՝ առաջարկելով դիմել հենց Ռոտենբերգին։

«Փաստինֆոն» հարցի առնչությամբ դիմել է տիկնոջը, և այժմ սպասում ենք նրա արձագանքին»,- նշում է կայքը։

Նատալյա Ռոտենբերգի ու «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի ամուսնության մասին պաշտոնապես հայտնի է դարձել 2020 թվականի մարտին։ Սակայն վերջին շրջանում մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ նրանք ամուսնալուծվել են։ 

Panorama.am-ը փորձեց կապ հաստատել Տիգրան Արզաքանցյանի հետ, սակայն նրա հեռախոսահամարն անհասանելի էր։ 

Leave a comment