Փողոցից չենք խուսափում, օրակարգում միշտ կա, բայց ճանապարհի վերջը պիտի տեսնենք. Լևոն Քոչարյան

Փողոցից չենք խուսափում, օրակարգում միշտ կա, բայց ճանապարհի վերջը պիտի տեսնենք։ Այս մասին դատարանի դաիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը։

«Մենք երբեք չենք բացառել փողոցային պայքարը, բազում անգամներ եղել ենք փողոցում, պայքարել ենք, դրա արդյունքում մարդիկ տուժել և զրկանքներ են կրել, մինչև հիմա էլ շարունակում են դա անել, այնպես որ մենք մեր կենսագրությամբ ցույց ենք տվել, որ դրանից չենք խուսափում։ Ուղղակի դա անելու համար պետք է մինչև վերջ ճանապարհը տեսնել, կամ գոնե որոշակի հավանականություն տեսնել դա անելուց առաջ: Հիմա էլ, կարծում եմ օրակարգում կա այդ հարցը կա, թեման փակ չէ: Նորից եմ ասում, այստեղ արդեն մնացած հանգամանքներն է, որ պետք է հաշվի առնել, մնացած ուժերի հետ համատեղ է պետք այդ ամեն ինչը անել: Ես կարծում եմ ցանկացած բան՝ կլինի ընտրություններ, կլինի փողոցային պայքար, այստեղ մի ուժի հարց չէ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

—00—ԼԱ

Leave a comment