https://arm.sputniknews.ru/20260624/ishkhanutjuny-avetiq-chalabjanin-mekusacnelu-khndir-e-drel-menua-svoghvomvonjan-103797359.html
Իշխանությունը Ավետիք Չալաբյանին մեկուսացնելու խնդիր է դրել․ Մենուա Սողոմոնյան
Իշխանությունը Ավետիք Չալաբյանին մեկուսացնելու խնդիր է դրել․ Մենուա Սողոմոնյան
Sputnik Արմենիա
Աջակիցները կարծում են, որ իշխանությունների թիրախում ոչ միայն Չալաբյանն է, այլև բոլոր այն մարդիկ, որոնք կարող են իրենց հանրային խոսքով, ակտիվ պայքարով… 24.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-24T15:53+0400
2026-06-24T15:53+0400
2026-06-24T15:53+0400
հայաստան
ավետիք չալաբյան
դատարան
մենուա սողոմոնյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1f/95307167_0:165:1238:861_1920x0_80_0_0_70d3e1a2a0ad1bd41a0c11f1e72bc38d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Իշխանությունը խնդիր է դրել մեկուսացնել և հանրային խոսքից զրկել «ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին։ Դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը։Չալաբյանը ձերբակալվել է վաղ առավոտյան, նրան մեղադրանք է առաջադրվել ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստության հոդվածով։ Այս պահին դատարանը նրա խափանման միջոցի հարցն է քննում։Սողոմոնյանի խոսքով՝ իշխանությունների թիրախում ոչ միայն Չալաբյանն է, այլև բոլոր այն մարդիկ, որոնք կարող են իրենց հանրային խոսքով, ակտիվ պայքարով իշխանությունների ծրագրերի համար խոչընդոտ դառնալ։ Ըստ նրա՝ չնայած ուղղորդումներին և ահաբեկումներին՝ իշխանությունը չի կարողացել ստանալ ընտրությունների մասնակիցների պարզ մեծամասնությունը, ու հիմա նոր Սահմանադրության հարցն օդից կախված է մնացել։Նրա խոսքով՝ այս Սահմանադրությունը հանրաքվեով ընդունելը շատ դժվար է լինելու իշխանությունների համար, քանի որ դրա դեմ խոսելու են քաղաքական, հասարակական տարբեր գործիչներ, հանրային կշիռ ունեցող մարդիկ, որոնցից մեկն էլ Ավետիք Չալաբյանն է։ Սողոմոնյանի կարծիքով՝ նույն մեխանիզմը գործի դրվեց օրեր առաջ քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ, որին դատարանն արգելեց հանրային խոսքով հանդես գալ, հանրահավաքների մասնակցել։«Երկիրը հստակ կերպով շարժվում է ավտորիտարիզմից դեպի բռնապետություն, իրավիճակը նմանվում է ստալինյան ժամանակաշրջանին։ Այն ժամանակ 5 րոպեում առանց դատ ու դատաստանի որոշում էին կայացնում մարդկանց գնդակահարելու, հիմա այդ ամեն ինչը չեն անում, բայց իրենց բռնապետությունը պահելու համար օրենսդրական կարգավորումներն իրենց ուզած ձևով են օգտագործում»,- ընդգծեց Սողոմոնյանը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1f/95307167_0:0:1238:928_1920x0_80_0_0_61f36de340ab685edafa4441700a29a9.jpg.webp
հայաստան, ավետիք չալաբյան, դատարան, մենուա սողոմոնյան
հայաստան, ավետիք չալաբյան, դատարան, մենուա սողոմոնյան
Աջակիցները կարծում են, որ իշխանությունների թիրախում ոչ միայն Չալաբյանն է, այլև բոլոր այն մարդիկ, որոնք կարող են իրենց հանրային խոսքով, ակտիվ պայքարով իշխանությունների ծրագրերի համար խոչընդոտ դառնալ։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Իշխանությունը խնդիր է դրել մեկուսացնել և հանրային խոսքից զրկել «ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին։ Դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը։
Սողոմոնյանի խոսքով՝ իշխանությունների թիրախում ոչ միայն Չալաբյանն է, այլև բոլոր այն մարդիկ, որոնք կարող են իրենց հանրային խոսքով, ակտիվ պայքարով իշխանությունների ծրագրերի համար խոչընդոտ դառնալ։ Ըստ նրա՝ չնայած ուղղորդումներին և ահաբեկումներին՝ իշխանությունը չի կարողացել ստանալ ընտրությունների մասնակիցների պարզ մեծամասնությունը, ու հիմա նոր Սահմանադրության հարցն օդից կախված է մնացել։
«Հիմա իրենք կանգնած են իրենց քաղաքական տերերի պատվերները չկատարելու խնդրի առաջ։ Իրենցից հաշվետվություն են ուզում, որ կարողանան Հայաստանում անցկացնել «ալիևյան սահմանադրությունը»։ Դա մի Սահմանադրություն է, որտեղ չի լինելու հղում «Անկախության հռչակագրին», որտեղ մեր համոզմամբ՝ Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերակատարության մասին հոդված չի լինելու, ինչպես նաև հողը սեփականության իրավունքով միայն ՀՀ քաղաքացիներին պատկանելու բացառիկ իրավունքը ևս չի լինելու»,- նշեց Սողոմոնյանը։
Նրա խոսքով՝ այս Սահմանադրությունը հանրաքվեով ընդունելը շատ դժվար է լինելու իշխանությունների համար, քանի որ դրա դեմ խոսելու են քաղաքական, հասարակական տարբեր գործիչներ, հանրային կշիռ ունեցող մարդիկ, որոնցից մեկն էլ Ավետիք Չալաբյանն է։ Սողոմոնյանի կարծիքով՝ նույն մեխանիզմը գործի դրվեց օրեր առաջ քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ, որին դատարանն արգելեց հանրային խոսքով հանդես գալ, հանրահավաքների մասնակցել։
«Երկիրը հստակ կերպով շարժվում է ավտորիտարիզմից դեպի բռնապետություն, իրավիճակը նմանվում է ստալինյան ժամանակաշրջանին։ Այն ժամանակ 5 րոպեում առանց դատ ու դատաստանի որոշում էին կայացնում մարդկանց գնդակահարելու, հիմա այդ ամեն ինչը չեն անում, բայց իրենց բռնապետությունը պահելու համար օրենսդրական կարգավորումներն իրենց ուզած ձևով են օգտագործում»,- ընդգծեց Սողոմոնյանը։