Կողմերը քննարկվել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայկական ապրանքները որակական առումով չեն զիջում եվրոպական շուկայում առաջարկվող ապրանքներին և համապատասխանում են ամենաբարձր ստանդարտներին։ Այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ՀՀ-ում հավատարմագրված Եվրոպական միության և ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների ղեկավարներին և ժամանակավոր հավատարմատարների հետ հանդիպման ժամանակ։
Կողմերը քննարկվել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները:
Մասնակիցները կարևորել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման և առևտրի դյուրացման հարցերը։
Պապոյանը նշել է, որ հայկական ապրանքները որակական առումով չեն զիջում եվրոպական շուկայում առաջարկվող ապրանքներին, համապատասխանում են ամենաբարձր ստանդարտներին՝ ունենալով համապատասխան «GLOBAL GAP» և մյուս բոլոր անհրաժեշտ սերտիֆիկատները, հաղորդում է Էկոնոմիկայի նախարարությունը։
«Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել բիզնես միջավայրի բարելավման և որակի չափանիշների բարձրացման գործում։ Այսօր շատ հայկական ընկերություններ պատրաստ են ոչ միայն ավելացնել իրենց արտահանումը, այլև հաստատել երկարաժամկետ գործընկերային հարաբերություններ եվրոպացի գնորդների հետ»,- ասել է նախարարը։
Անդրադարձ է կատարվել Եվրոպական միության անդամ և այլ երկրներ արտահանման աջակցության ծրագրերի ընթացքին, պետական աջակցության առկա գործիքակազմին։
Հանդիպման ավարտին նախարարը պատասխանել է դեսպանների հարցերին և ներկայացրել ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունն ու առաջնահերթությունները։