Իսլամաբադի փոխըմբռնման հուշագիրը դարձավ Ամերիկայի պարտության հռչակագիր, հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Բաքվում։
«Լիբանանում հրադադարը և պատերազմի դադարեցումը մեզ համար նույնքան կարևոր են, որքան Իրանում հրադադարը և պատերազմի դադարեցումը։ Մենք տարածաշրջանից օտարերկրյա ռազմական ուժերի դուրսբերումը համարում ենք ռազմավարական նպատակ»,- ասել է Իրանի խորհրդարանի նախագահը Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) խորհրդարանական միության վեհաժողովի 20-րդ նստաշրջանում։
Ըստ իրանցի գործչի՝ փորձը ցույց է տվել, որ Արևմտյան Ասիայում (Մերձավոր Արևելք) օտարերկրյա բազաները ոչ միայն չեն կարողացել ապահովել երկարատև անվտանգություն, այլև դարձել են «անկայունության աղբյուր»։