Քաղաքականություն
24.06.2026 | 12:19
Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը և խաղաղության բանակցություններում ձեռք բերված առաջընթացը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը Բաքվում Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) խորհրդարանական միության համաժողովի 20-րդ նստաշրջանում ունեցած ելույթում։
Նա ասել է, թե Անկարան Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության հույս ունի։
«Ես հույս ունեմ, որ տարածաշրջանում կհաստատվի Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև և անկեղծ խաղաղություն։ Հարավային Կովկասը կդառնա խաղաղության, հանգստության և կայունության տարածաշրջան»,- հայտարարել է Քուրթուլմուշը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի