Մեկ շաբաթից պակաս ժամանակ է հարկավոր Իրանի հետ պшտերազմի վերսկսման դեպքում գործն ավարտելու համար. Դոնալդ Թրամփ

Միացյալ Նահանգներին մեկ շաբաթից պակաս ժամանակ կպահանջվի «գործն ավարտելու համար» Իրանի հետ պատերազմի վերսկսման դեպքում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Բայց Վենեսուելան հիանալի է պահում իրեն, և Իրանը հիանալի է պահում իրեն։ Ես նկատի ունեմ, եթե Իրանը ողջամիտ և իմաստուն պահի իրեն։ Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք ավարտել գործը, իսկ դրա համար, հնարավոր է, պահանջվի մեկ շաբաթից պակաս ժամանակ»,- պնդել է ԱՄՆ առաջնորդը՝ Ալլենթաունի (Փենսիլվանիա նահանգ) մերձակայքում տնտեսության հարցերով ելույթի ժամանակ։

«Կարծում եմ՝ նրանք կանեն այն, ինչ հարկն է։ Քանի որ մենք ցանկանում ենք հասնել դրան»,- ասել է Թրամփը։

Հիշեցնենք, որ Վաշինգտոնն ու Թեհրանը ավելի վաղ ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment