Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղություններով ճանապարհային նախագծեր են նախապատրաստվում

https://arm.sputniknews.ru/20260624/akhurik-kajan-ev-margara-kajan-ughghutjunnervov-tshanaparhajin-nakhagtser-en-nakhapatrastvum-103788095.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/18/103785146_176:0:1307:848_1920x0_80_0_0_6ccca3bf55c47b2cc5a3d0f04626825a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արտաքին գործերի նախարարություն (ագն), հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն), նախագիծ, ճանապարհ

արտաքին գործերի նախարարություն (ագն), հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն), նախագիծ, ճանապարհ

Բաժանորդագրվել

Նախագծերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Հայաստանի և Եվրոպական միության համագործակցության շրջանակում կմեկնարկեն Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհային ուղղությունների նախապատրաստական աշխատանքները, որոնք նախատեսված են սահմանային անցակետերը Հայաստանի ճանապարհային ցանցին կապելու համար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Ըստ նախարարության`այդ նպատակով Եվրոպական ներդրումային բանկը (EIB) առաջին փուլում կտրամադրի խորհրդատվական աջակցություն՝ անհրաժեշտ ուսումնասիրությունների շրջանակը սահմանելու և նախագծերի իրագործելի լուծումները մշակելու համար։

«Նախագծերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում և նպատակ ունեն նպաստել տարածաշրջանային տրանսպորտային կապերի զարգացմանը, Հայաստանի՝ որպես հուսալի տրանսպորտային և լոգիստիկ հանգույցի դերակատարության ամրապնդմանը, ինչպես նաև Եվրոպական միության կապակցվածության օրակարգի առաջմղմանը»,– ասված է հայտարարությունում։

Նախարարությունից հայտնել են նաև, որ փաստաթղթով պաշտոնապես արձանագրվել է EPIC (Eastern Partnership Investment in Connectivity) նախաձեռնության շրջանակում խորհրդատվական աջակցության մեկնարկը։

«Հուշագիրը ստորագրել են Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Ադրիեն Կիրալին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, ինչպես նաև Եվրոպական ներդրումային բանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչները»,– ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է ԵՄ–ի նախաձեռնած «Կապակցվածության օրակարգի հարթակի» մեկնարկին նվիրված բարձրաստիճան միջոցառմանը։ Համաժողովի ավարտին Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի, ինչպես նաև համապատասխանաբար ՎԶԵԲ և ԵՆԲ միջև ստորագրվել են մտադրության նամակներ՝ ՀՀ սահմանային երեք անցակետի և հյուսիսային երկու ավտոճանապարհների իրագործելիության ուսումնասիրությունների վերաբերյալ:

Leave a comment