Խոցվել է 323 անօդաչու թռչող սարք, զnհեր կան․ ՌԴ-ն հարձակման է ենթարկվել

Սևաստոպոլը մնացել է առանց էլեկտրաէներգիայի, խոցվել է 323 անօդաչու թռչող սարք։ Ի՞նչ է հայտնի Ռուսաստանի Դաշնության տարածաշրջանների վրա հարձակումների հետևանքների մասին, հայտնել է ՏԱՍՍ-ը։

▪️ ՌԴ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ Ռուսաստանի մարզերի վրայով հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են 323 ուկրաինական անօդաչու թռչող սարք։

▪️ Ուկրաինայի զինված ուժերի կողմից Սևաստոպոլի վրա հարձակման հետևանքով վիրավորվել է երկու մարդ։ Բնակելի շենքեր են վնասվել, գրանցվել է վեց հրդեհ։

▪️Էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումը Սևաստոպոլը ժամանակավորապես թողել է առանց էլեկտրաէներգիայի։ Հաստատություններում մտցվել է հատուկ ռեժիմ։

▪️Սեւաստոպոլի ղեկավարը կոչ է արել բնակիչներին խնայել հեռախոսների մարտկոցի լիցքը, խուսափել էլեկտրաէներգիայի վերականգնման ժամանակ ցանցի գերբեռնվածությունից ու պահպանել հանգստություն։ Սեւաստոպոլում տրոլեյբուսների սպասարկումը կարգավորվել է էլեկտրաէներգիայի անջատումը հաշվի առնելով։ Չեղարկվել են մի քանի երթուղիներ։ Սեւաստոպոլի որոշ մանկապարտեզներ կաշխատեն հատուկ գրաֆիկով։

▪️Ուկրաինայի զինված ուժերը փորձել են մասշտաբային հարձակում իրականացնել Օրենբուրգի մարզի վրա. մարզկենտրոնում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել։ Գորլովկայի Կալինինսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ։

 

Մարզպետ Գուսևի խոսքով՝ Վորոնեժի մարզում անօդաչու թռչող սարքի բեկորներից վնասվել են մասնավոր տան պատուհանները և ավտոտնակի տանիքը։

 

Մարզպետ Նիկիտինի խոսքով՝ Նիժնի Նովգորոդի մարզում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս երկուսը հոսպիտալացվել են։

Leave a comment