Սեւաստոպոլը մնացել է առանց էլեկտրաէներգիայի Ուկրաինայի զինված ուժերի հարվածից հետո

Ռուսաստանի Դաշնության ֆեդերալ սուբյեկտ Սեւաստոպոլ քաղաքը մնացել է առանց էլեկտրաէներգիայի Ուկրաինայի զինված ուժերի հարվածից հետո։

Քաղաքի էներգետիկ օբյեկտը հարձակման է ենթարկվել, հայտարարել է Սևաստոպոլի ղեկավար Միխայիլ Ռազվոժաեւը։

Հարձակման է ենթարկվել կարևոր էլեկտրական ենթակայան, հրդեհ է բռնկվել։

Ռազվոժաեւը կոչ է արել բնակիչներին խնայել իրենց հեռախոսների մարտկոցները։ Անջատման պատճառով այսօր առավոտյան Սեւաստոպոլում տրոլեյբուսները չեն աշխատել։

Կայանը ապահովում է Սիմֆերոպոլի ջերմային էներգիայի կարիքների 30%-ը՝ էլեկտրաէներգիա մատակարարելով Գրեսովսկի, Կոմսոմոլսկոե, Աերոֆլոտսկի գյուղերին և Մոլոդեժնոյեի մի մասին։ Իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել հարձակումը։

Leave a comment