Հերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 25-ին



Քաղաքականություն





Է՞լ ինչ չապացույցներ կներկայացնեն մեղադրողները 18 արդարների գործով դատական նիստին: Մինչ այս արդեն ներկայացրել են


– Որսորդմիության անդամ հանդիսացող անձանց բնակարաններից (ոչ թաքստոցից) «հայտնաբերված» և մեղադրանքի հետ կապ չունեցող որսորդական օրինական զենքերն ու փամփուշտները,


– Պետության կողմից որպես պարգև ստացված և մեղադրանքի հետ կապ չունեցող ատրճանակ և փամփուշտներ,


– Գործով մեղադրյալ չհանդիսացող անձանց պատկանող և մեղադրանքի հետ կապ չունեցող որսորդական օրինական զենքերը:


Արդեն շատ հետաքրքիր է, թե էլ ինչ դատարան կբերեն մեղադրողները որպես չապացույց:


Անաչառ դիտորդի համար էլ է արդեն պարզ, որ 18 արդարների գործը ոչ թե ահաբեկչության և իշխանության զավթման մասին է, այլ ամբողջությամբ քաղաքական է:


Ի դեպ, հունիսի 25-ին լրանում է նաև 1 տարին, երբ 18 արդարներին առաջադրվեց մեղադրանքը` ահաբեկչության և իշխանության զավթման նախապատրաստություն:


Հերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 25-ին, ժամը 15:00-ին, Երևանի Ընդհանուր Իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում (հասցե՝ Արշակունյաց 24/1):



Leave a comment