ԱՄՆ Սենատը հավանություն է տվել բանաձևի, որը նախատեսում է ամերիկյան զինված ուժերի դուրսբերում Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում կամ նրա դեմ իրականացվող ռազմական գործողություններից, եթե դրանց համար նախապես չստացվի Կոնգրեսի թույլտվությունը։
Ամերիկյան խորհրդարանի վերին պալատում քվեարկությունն ավարտվել է կողմնակիցների նվազագույն առավելությամբ․ փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել 50 սենատոր, դեմ՝ 48-ը։
Նախաձեռնությունն ավելի վաղ արդեն ստացել էր Ներկայացուցիչների պալատի աջակցությունը։ Այժմ բանաձևն ուղարկվել է նախագահ Թրամփին՝ ստորագրման համար։
Նշենք, որ փաստաթուղթը նպատակ ունի սահմանափակել նախագահի ռազմական լիազորությունները և ապահովել, որ Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունները իրականացվեն միայն Կոնգրեսի համաձայնությամբ։